Բաթումում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Ըստ լրատվամիջոցների՝ հանդիպումներում նախատեսվում է քննարկել ռազմական համատեղ համագործակցության նոր հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։               
 

Պատմության վկաները

Պատմության վկաները
14.02.2021 | 11:36

Պատմության այդ տխուր վկաները։

Նրանց իջեցնում են պատվանդաններից։ Նրանց պատվանդան են կանգնեցնում։
Նրանց վերականգնում են։
Նրանց վնասում են:
Քարկոծում են հեղինակին, հետո հաշտվում են նրա ստեղծածի հետ, սիրում, ժամադրվում, լուսանկարվում։
Նրանց թողնում են թշնամուն։
Նրանց տեղափոխում են։


Մարտունու Գարեգին Նժդեհի անունը կրող փողոցում տեղադրված Նժդեհի արձանի տեղափոխման մասին լուրերը պաշտոնական անձիք հերքում են։ Բայց ինչն է ամենավատը․ մեզ չի զարմացնում, որ հարևան երկիրը կարող է հանդգնել նման պահանջ ներկայացնել։ Եվ չենք զարմանա, եթե մի օր պարզվի՝ հուշարձանը «ավելի հարմարվետ» վայր է տեղափոխվել։
Գարեգին Նժդեհի հուշարձանը տեղադրվել է 2020-ի սեպտեմբերի 26-ին։ Քանդակագործը չի հասցրել ավարտել աշխատանքը: Ըստ լուրերի՝ օրակարգում դեռևս այն ավարտուն տեսքի բերելու հարցն է։


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 74460

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ